«Նոր վարչապետը 7 ամսվա համար չի եկել».ՀՀԿ-ական պատգամավոր. տեսանյութ
«Ես նրան ճանաչում եմ երիտասարդ տարիքից, անգամ այդ ժամանակ տարբերվում էր բոլորից իր համակարգային մտածելակերպով: Իսկ հետո իր աշխատանքով ապացուցեց, որ ինքը լավագույններից մեկն է: Հույս ունեմ, որ նա կարող է Հայաստանը դարձնել Սինգապուր»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի տնտեսությունը թռիչքային զարգացում կունենա: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը ռուսական կողմնորոշում ունի, Մինասյանը նշեց, որ Կարապետյանը հայաստանյան կադր է՝ հայեցի դաստիարակությամբ: «Նա ամբողջ ուղնուծուծով հայ է»,-ընդգծեց պատգամավորը: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը միայն յոթ ամսվա համար չի եկել կառավարություն և համոզմունք հայտնեց եմ,որ նոր վարչապետի ուժերը կարելի է օգտագործել ոչ միայն այս ընթացքում, այլ նաև հետագայում: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
