Կարեն Կարապետյանի հետ առնչություն ունեցող բիզնեսները և օֆշորային ընկերությունները. hetq.am
Արդեն հայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրությանը, Կարեն Կարապետյանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թվականից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ: Հայաստանում Կարեն Կարապետյանն իր անվամբ գրանցված բիզնես, կարծես թե, չունի: Հովիկ Աբրահամյանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձևակերպել իր բիզնեսները: Կարապետյանի ընտանեկան բիզնեսի «պաշտոնական ներկայացուցիչը» նրա ավագ որդին է՝Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կեսը Էդգար Խաչատրյանին է պատկանում, ով հանրահայտ «Դալմա Գարդեն Մոլի» տնօրենն է: Կարապետյանները բիզնես գործընկեր են ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: «Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերությանն է: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
