«Կարեն Կարապետյանը նոր ոգի չի բերելու».Արտակ Դավթյան. տեսանյութ
«Երեկ առավոտյան արդեն նախկին վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ անհրաժեշտ է համարում, որ հայտնի խնդիրներին նոր լուծումներ տրվեն: Ամենևին չեմ կարծում, որ սա պետք է ընդունել որպես չսպասված փոփոխություն, և այն` ինչը պետք է առաջիկայում տեղի ունենա:Սերժ Սարգսյանն այդ փոփոխությունների սիմվոլ է համարում հենց Կարեն Կարապետյանին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, որում նա ասել էր, որ զրուցել է Կարեն Կարապետյանի հետ, ով հավաստիացրել էր, որ հստակ պատկերացնում է՝ ինչ փոփոխոթյուններ պետք է լինեն: Հարցին՝ Կարեն Կարապետյանը նոր ոգի է բերելու ՀՀԿ կուսակցությանն,ինչպես ասվում էր նախագահի ելույթում,պատգամավորը պատասխանեց.«Կարեն Կարապետյանը չէ, որ պետք է նոր ոգի բերի»: Պատգամավորի խոսքով՝ նոր վարչապետը գերհամարձակ քայլ է կատարում, քանի որ Տիգրան Սարգսյանն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ բավականին բարդ ժամանակներում են եղել վարչապետ, և արդյունքները բոլորիս համար տեսանելի են: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
