Վարչապետի պաշտոնում քաղաքականությունը կմնա նախկինը. Աղասի Ենոքյան
Վարչապետին փոխելը հազիվ թե բավարարի հանձնված զինված խմբին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ նրա փոխարեն Կարեն Կարապետյանի առաջադրումը: Զինված խումբը պահանջում էր գործադիր իշխանության հրաժարականը, բայց բոլորին հայտնի է, որ ներկայիս Հայաստանում գործադիր իշխանությունը ոչ թե վարչապետի ձեռքում է կենտրոնացած, այլ նախագահի: Եվ իշխանությունը փոխվում է նախագահի հետ, այլապես վարչապետի պաշտոնում կարող են միայն դեմքերը փոխվել, իսկ քաղաքականությունը կմնա նախկինը, հավելել է նա:
