Կարեն Կարապետյանին վարչապետ են նշանակել Մոսկվայից. Աղասի Ենոքյան
Կարեն Կարապետյանին վարչապետ են նշանակել Մոսկվայից։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նրա փոխարեն Կարեն Կարապետյանի նշանակումը։ «Կարեն Կարապետյանը հատկանշական է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտ է գալիս դրսից եւ չի պատկանում իշխանության կուսակցության ոչ մի խմբավորման։ Այնպես որ նրա նշանակումը չի կարելի նրանց միջեւ կոմպրոմիս անվանել»,– ասել է Ենոքյանը։ «Քանի որ նա նախկինում «Գազպրոմի» ընկերություններից մեկի փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցրել, ապա հիմա նրան ուղղակի հրավիրել են Մոսկվայից, որպեսզի վարչապետ նշանակեն»,– հավելել է նա։
