Համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» անդամների վրա
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չի շտապում կարծիք հայտնել՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդամներ գործի հետ կապված : «Համաներման կիրառման մասով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք: Այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, առաջադրվել են մեղադրանքներ, ունեն խրախուսական նորմեր, բայց քննությամբ պետք է ապացուցվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովին պատանդների հանձնում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ»,- ասաց Արթուր Դավթյանը:
