ԱԺ-ում ընթանում է Արթուր Դավթյանի և իշխող «Հանրապետական» խմբակցության հանդիպումը
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Արթուր Դավթյանի և իշխող «Հանրապետական» խմբակցության հանդիպումը։ Օրենքով նախատեսված կարգով գլխավոր դատախազի թեկնածուն կհանդիպի բոլոր խմբակցությունների հետ։ Այնուհետև խորհրդարանը կքննարկի գլխավոր դատախազի թեկնածությունը և փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ կապակցությամբ: Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ Նախագահի ներկայացմամբ և խորհրդարանի կողմից:
