Կարեն Կարապետյանը կարգին մենեջեր է. Աբրահամ Մանուկյան
«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ սպասելի՞ էր կառավարության ղեկավարի փոփոխությունը։ Նա ասել է, որ իր համար քաղաքականության մեջ անսպասելի ոչինչ չկա։ - Սա նախընտրակա՞ն քայլ է, թե՞ հանրային վստահությունըբարձրացնելուն է միտված։ - Ովքեր նախաձեռնել են, նրանց էլ հարցրեք։ - Ասում են՝ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էնշանակվելու վարչապետ... - Կարեն Կարապետյանը կարգին մենեջեր է, պատրաստված։ Միշտ բարձր եմ գնահատել նրան քաղաքապետ աշխատած ժամանակ։ Ես նրա անձն ընդհանրապես դրական եմ գնահատում։
