«Իրավունք». ԲՀԿ խմբակցությանը փակ նիստ էր գումարել
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հնչեցված իր հրաժարականի ելույթից ժամեր անց խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը փակ նիստ էր գումարել։ Մասնավորապես ներկա էին այն պատգամավորները, որոնք հավատարիմ են մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու քաղաքական կուրսին։ Բավականին երկար տեւած նիստից հետո, մանրամասներ պարզել ԲՀԿ-ականներից չհաջողվեց, սակայն, ակներեւ էր, որ քննարկումը թեժ է եղել ու մտահոգիչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
