«Սասնա ծռերին» ազատ կարձակե՞ն
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունում քննարկվում է «Սասնա ծռերին» ինչ-որ ձեւով ազատ արձակելու հարցը: Ճանապարհներից մեկն Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվող համաներումը կարող է լինել: Ասում են նաեւ, որ հասարակական տրամադրությունները մեղմելու եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դրական ֆոն ապահովելու համար մեծ է հավանականությունը, որ իշխանությունները կգնան այս քայլին: Կտարածվի՞ համաներումը «Սասնա ծռերի» ձերբակալված բոլոր անդամների վրա, առայժմ հայտնի չէ, սակայն նրանցից մի քանիսի առնչությամբ, ասում են, արդեն կա հստակ որոշում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
