«Ես որ չեմ գնալու՝ մնացածը չգիտեմ». Սուրիկ Խաչատրյան.Տեսանյութ
ՀՀԿ ԳՄ նիստին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասաց՝ դա ինքնուրույն որոշում էր. «Էդ մարդն ինքնուրույն հրաժարվեց իր պաշտոնից»,- ասաց Սյունիքի մարզպետը: Ինչ վերաբերում է հնարավոր այլ պաշտոնանկություններին, Սուրիկ Խաչատրյանը միայն համոզմունք հայտնեց, որ ինքը շարունակելու է պաշտոնավորել. «Ես որ չեմ գնալու՝ մնացածը չգիտեմ»,- ասաց Սյունիքի մարզպետը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
