Հովիկ Աբրահամյանի գնահատականների հետ համաձայն եմ. Շիրակ Թորոսյան
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստիից լրագրողների հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, պատասխանեց, որ յուրաքանչյուր կատարված աշխատանք իր գնահատականն ունի, բայց այդ աշխատանքը միշտ էլ կարող է ավելի լավը լինել: «Հովիկ Աբրահամյանն ինքն իր ելույթում ներկայացրեց իր հրաժարականի պատճառները` դրանք գնահատելով որպես աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունք: Նրա հնչեցրած գնահատականների հետ, ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ վարչապետերն անընդհատ փոխվում են, մինչդեռ նախագահը չի փոխվում ո Շիրակ Թորոսյանն այսպես պատասխանեց. «Որովհետև նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարչապետը նշանակվում է, դրա համար»: Իսկ թե ինչո՞վ է տարբերվում Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետերից, պատգամավորը նշեց, որ արտաքինով:
