Առաքել Մովսիսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին. «Ամեն ինչ սպասելի ա, կարող ա մի մետր էթաս, ընկնես գետնին, մեռնես»
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը անսպասելի չի համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: «Ամեն ինչ սպասելի ա, կարող ա մի մետր էթաս, ընկնես գետնին, մեռնես»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին հայտարարել է սեպտեմբերի 8-ին: ՀՀԿ ԳՄ-ն եւ Խորհուրդը քննարկելու են վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հարցը։
