Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը: Նշենք, որ փաստաբանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
