ՀՀԿ-ականները ժամանեցին
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկում է Գործադիր մարմնի նիստը, որը վարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է` այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ անց պետք է տեղի ունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստ: ՀՀԿ-ականներն արդեն ժամանում են ՀՀԿ գրասենյակ: Ըստ լուրերի`Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
