Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել: Նշենք, որ Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր ասել էր, որ իր պաշտպանյալին թույլ չեն տալիս հանդիպել ընտրություններում իր լիազորված անձանց հետ: «Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նման բան, որ կալանավորված կամ ձերբակալված անձն իրավունք ունի անարգել մինչեւ 3 վստահված անձանց հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ հանդիպումներ ունենալ: Հիմա մենք միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որ թույլ տան հանդիպում տեղի ունենա, սակայն 10 օր է անցել, մեզ չեն պատասխանում, ինչը հավասարազոր է թույլ չտալուն»,- ասել էր փաստաբանը:
