Նոր վարչապետ կընտրվի այն անձը, որի անունը շրջանառվում է. Արտակ Դավթյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով` ՀՀ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված է հենց այն պատճառով, ինչը նշվեց իր խոսքում կառավարության նիստի ժամանակ: Կարծում եմ` նոր վարչապետ կընտրվի այն անձը, որի անունը շրջանառվում է վերջին օրերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը:
