«Խաչվերացի օրը գերազմանատներ գնալ չի կարելի». Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. տեսանյութ
«Ինձ հաճախ են հարցնում՝ կարելի է Խաչվերացին ծնունդ նշել.այո՛,ոչ միայն կարելի է,այլ նաև պարտադիր է այդ օրը նշել:Խաչվերացի օրը գերազմանատներ գնալ չի կարելի, և ինչպես ժողովուրդն է ասում, այն «քառասունքը չի կտրում:Այդ օրը տոն է, և հարկավոր է այն նշել» -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ժողովրդական սխալ պատկերացում է այն, որ սեպտեմբերի մեկից սկսած մինչ Խաչվերացը մկրտության, պսակադրության արարողություններ հաճախ չեն կատարում. «Ժողովուրդը ականջալուր պետք է լինի եկեղեցական արարողություններին և ուրախանա քրիստոնյա լինելով: Իսկ տոնի վերաբերյալ քաջատեղյակ լինելու համար աշխատանք պետք է տանի նաև եկեղեցին»,-ընդգծեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
