«Խաչվերացի օրն կարելի է ծնունդ կամ կնունք նշել». Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. տեսանյութ
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 11-ին կնշի հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասաց, որ Խաչվերացը ուրախության, հպարտության, հաղթանակի տոն է, քանի որ տոնի հիմքում ընկած է գերեվարված խաչի վերադարձը: Այն տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Իսկ «Խաչվերաց» բառը նշանակում է խաչի բարձրացում: «Տոնի ժամանակ կարելի է և ծնունդ նշել, և կնունք: Սխալ է ժողովրդի այն ընկալումը, թե այդ օրը նման տոներ չեն նշում և այն մահացածների օր է»,-նշեց քահանան: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
