Միջազգային մամուլը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին
Միջազգային մամուլը՝ BBC, Interfax, TASS, Ambebi և այլ խոշոր լրատվական գործակալություններ անդրադարձել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրին:
Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ ՀՀ վարչապետը որոշել է հեռանալ պաշտոնից` մեջբերելով Աբրահամյանի ելույթից որոշ հատվածներ:
BBC-ն գրում է, որ Կառավարության նոր ղեկավար կնշանակվի Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանը, իսկ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը կստանձնի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Խոշոր լրատվական գործակալությունները գրել են նաև վարչապետի անցած ուղու մասին, կատարած աշխատանքների, ինչպես նաև այդ տարիներին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, որոնք ավարտվել են ոստիկանության հետ բախումներով:
