За нас, за вас, за газ
Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակումը համացանցում ոչ միայն բուռն քննարկումների, այլև հումորային գրառումների առիթ է տվել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս առիթով գրել է. «За нас ,за вас ,за газ???»:
Ի դեպ, ըստ ասեկոսեների, «За нас, за вас ,за газ»-ը Կարեն Կարապետյանի՝ Գազպրոմ ընկերության արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաի սիրած կենացներից է:
Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ տարածել է այս լուսանկարը՝ «Գազպրոմ՝ երազանքներն իրականանում են»:
