Օրենքի նախագծով հստակեցվում են. Սեյրան Օհանյան
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
