Մերի Ղևոնդյանը պաշտոն ստացավ
ՀՀ կառավարության որոշմամբ Մերի Ղևոնդյանը նշանակվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Ինչպես ասաց՝ քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է շարունակել խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Մերի Ղևոնդյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
