Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը. այս մասին հայտնել է РИА Новости-ն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրագործել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունած որոշումները:
