Երկու ստորաբաժանում միավորվեց
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց միավորել Արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունները: Որոշումը պայմանավորված է աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտությամբ:
