Առողջապահության նախարարը դեղերի գների մասին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, կառավարության նիստում, անդրադառնալով դեղերի շուկայական գների ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին, նշեց, որ հունվար-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են 2,5 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 13,02 տոկոսով, իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 10,52 տոկոսով: «ՀՀ առողջապահության նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով, որից 31 անվանում դեղերի գները նվազել են 7,08 տոկոսով, իսկ 23 անվանում դեղերի գները բարձրացել են 1,02 տոկոսով»,- հայտարարեց Ա. Մուրադյանը:
