«Սա լուրջ առաջընթաց է». վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ այն պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Վարչապետը միայն ասաց. «Սա լուրջ առաջընթաց է»:
