Կառավարությունը հաստատեց ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման կարգը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը:Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանն անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության և զարգացման հստակ ծրագրերի: Չկար ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը հիմք կստեղծեր և կնպաստեր սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար անհրաժեշտ կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության և հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Այս որոշմամբ փորձում են լուծում տալ վերոնշյալ խնդիրներին:
