Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ներկայացրեց իր հրաժարականը: Նա նշեց, որ նոր կառավարության ձևավորումը կստանձնի Սերժ Սարգսյանը։ Հիշեցնեքն, որ նիստից առաջ լրագրողների հարցումներին ի պատասխան Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ վարչապետի հրաժարականի մասին մամուլից է տեղեկացել: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե տեղեկություն չունի: Պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը կպահպանի իր պորտֆելները, ասաց՝ «իսկ պատճառ կա՞ չպահպանելու»:
