«Հրաժարականի ժամկետները նախագահը նշել էր». Գագիկ Մելիքյան. տեսանյութ
«Բազում համայնքներում չկան թեկնածուներ, ովքեր պետք է պայքարեն ՀՀԿ-ական թեկնածուների դեմ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդիկ վստահում են ՀՀԿ-ին: Համոզված եմ, որ ՀՀԿ-ն կլինի առաջատար այս հարցում: Անկախ քաղաքական պատկանելությունից, եթե թեկնածուն վստահ է, որ կհաղթի, իր թեկնածությունն առաջադրում է, փորձում է պայքարել ՀՀԿ-ական թեկնածուի դեմ, ու ես չեմ կարծում, որ վախ ի մթնոլորտ կա և այդ պատճառով ինչ-որ մեկը չի կարողանում իր թեկնածությունն առաջադրել», -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Բանախոսն անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին խոսակցություններին, նշեց՝ կադրային փոփոխությունները մշտապես եղել, եւ դրանք շարունակական են, իսկ վարչապետի փոփոխության հարցը ՀՀԿ խորհրդում չի էլ քննարկվել: Գագիկ Մելիքյանը հիշեցրեց,որ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում արդեն նշել էր,որ մի քանի ամսից կլինեն կադրային լուրջ փոփոխություներ: Առավել մանրամասն՝ տեսանյութում Լ. Միքաելյան
