«Թող Ն.Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի անունից չխոսի».Գագիկ Մելիքյան. տեսանյութ
«Կարեն Կարապետյանը լուրջ ու արհեստավարժ մասնագետ է: Ես համոզված եմ, որ նրա նշանակման պարագայում, եթե լինի նման բան, նա կարող է լինել ժողովրդի համար վստահելի պաշտոնյա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառով լուրերին: Հարցին՝ հնարավոր է,որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հերքել այդ լուրը, պարոն Մելիքյանը շեշտեց, որ Նաիրա Զոհրաբյանը չպետք է Գագիկ Ծառուկյանի փոխարեն խոսի: «Ես միայն մեկ հայտարարություն գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանն արել է, որտեղ ասվում է,որ նա այլևս չի պատրաստվում քաղաքական դաշտ վերադառնալ:Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը դեռևս հիմք չի կարող հանդիսանալ Գագիկ Ծառուկյանի անունից խոսելու: Ես ոչինչ չեմ հերքում,բայց պետք է սպասել Ծառուկյանի հայտարարությանը,այլ ոչ թե Նաիրա Զոհրաբյանի»,-ընդգծեց Գագիկ Մեիքյանը:
