Ինչ էլ լինի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու. Տիգրան Մանսուրյան
Հայ ժողովրդի համար միասնական լինելու անհրաժեշտությունը շատ մեծ է, որովհետեւ մենք մեր ներսում ունենք զորավոր, մեծ ցեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Հոգեւոր Հայաստան» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Սրանց դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ նրանք տեր ունեն, հիմքեր ունեն եւ գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Սրանք հանճարեղ մարդիկ են այդ առումով: Բայց ինչ էլ լինի, Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու»,-ընդգծել է Տիգրան Մանսուրյանը:
