Ճպուռի կյանքով ապրելու իրավունքը չունենք. Եղիշե Պետրոսյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Եղիշե Պետրոսյանը հայտնեց, որ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը հիմնել են 8 մտավորականներ. «Այս պահից սկսած՝ ընդգրկված կլինեն բոլոր այն շահագրգիռ մտավորականները, որոնց համար միևնույն չէ, թե Հայաստանն ինչ ապագա կունենա: Նախաձեռնել ենք 8 հոգով, սա զուտ նախաձեռնություն է, որևէ ղեկավարական մեխանիզմներ չունի: Մենք հնչեցնում ենք զանգը, որ կա սպառնալիք, և չի էլ բացառվում, որ մեր տարածաշրջանում նոր փոթորիկներ լինեն, իսկ մենք այսպես թռի-վռի ճպուռի կյանքով ապրելու իրավունքը չունենք: Մենք հնչեցնում ենք զանգը, որ համայն հայության հույսը, պոտենցիալը, կամքը միավորենք: Մենք կոչ ենք անում ընդամենը ստեղծել հարթակներ և սահմանում ենք այն նշաձողը, որը երազում ենք մեր ազգի ու պետության համար»,-ասաց Պետրոսյանը:
