ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը. «Ինտերֆաքս»
ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը» «Դիտարկվել ու համաձայնեցվել են օրակարգի նախագծեր Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ու արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի ու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի համար: Դրանց անցկացումը ծրագրված է հոկտեմբերի 14-ին Երեւանում»,- հայտնել է լրագրողներին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երեւանում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ է լինելու:
