Հովիկ Աբրահամյան, թե Արմեն Գեւորգյան
Լուրեր կան, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ-ի նախընտրական շտաբն ու Սերժ Սարգսյանի աշխատակազմը։ Սակայն մեր տեղեկություններով իշխանական վերնախավն առավել հակված է մեծացնել Արմեն Գեւորգյանի լիազորությունները եւ նրան հանձնել աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը առաջիկայում որոշ լուրերով միացվելու է ԱԱԽ-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ կադրային փոփոխությունների արդյունքում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտգործնախարար։
