ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 8-ին գործադիր մարմնի և խորհրդի նիստ կանցկացնի: Այս մասին նշել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ինչպես ասել է՝ սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը: Մեր տեղեկություններով խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը: Ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, պաշտոնից կազատվի Սեյրան Օհանյանը։
