Վաղը Սերժ Սարգսյանը կհայտարարի
Վաղը երեկոյան անցկացվելու է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ ամենայն հավանականությամբ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակիցներին կհայտնի վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին: Նշենք, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրում ամեն հինգշաբթի, սակայն խորհրդի նիստ, որն ավելի ընդլայնված կազմով է, տարին մի քանի անգամ է հրավիրվում՝ կարևոր հարցեր քննարկելու ժամանակ:
