Տարվա մարդը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արժանացել է «Տարվա մարւդ» մրցանակին Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում Միջազգային տնտեսական համաժողովում: Այս մասին հայտնում է TASS-ը: Պատվավոր մրցանակը համաժողովում ավանդաբար շնորհում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շրջանում մեծ նշանակություն ունեցած ձեռքբերումների համար: Տնտեսական համաժողովը Լեհաստանի հարավում անցկացվում է 26-րդ անգամ: Ամեն տարի այնտեղ հանդիպում են մոտ 3 000 քաղաքական գործիչ, փորձագետ, վերլուծաբան և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից՝ քննարկելու համաշխարհային տնտեսության կենսական խնդիրները և այլ հարցեր: Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:
