Ազատ Արշակյանի սիրտը երկրորդ անգամ կստենդավորեն
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի սիրտը վաղը երկրորդ անգամ կստենդավորեն: Hayeli.am-ն այսօր կապ հաստատեց քաղաքական գործչի հետ: Վերջինս մեզ փոխացեց, որ իր ինքնազգացողությունը արդեն լավացել է, վաղը երկրորդ անգամ կենթարկվի սրտի ստենդավորման: Հիշեցնենք, որ Ազատ Արշակյանին նախաինֆարկտային իրավիճակով տեղափոխել էին «Նոր Մարաշ» բժշկական կենտրոն սեպտեմբերի 5-ին։ Ինչպես արդեն գրել ենք, նրա մոտ եղել է նախաինֆարկտային շրջան, ինչի պատճառով վատացել է նրա զգացողությունը։ «Նոր Մարաշ» բժշկական կենտրոնում նախկին պատգամավորին անհապաղ ստենդավորման են ենթարկել: Hayeli.am-ն Ազատ Արշակյանին մաղթում է շուտափույթ ապաքինում:
