Ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ցույցեր՝ աշխարհի տարբեր քաղաքներում
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատումէ իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին: Ցույցերի պահանջները հետևյալն են՝ Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներինու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժանհետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։ Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի և Հայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախիկարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ: Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։ Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունըոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը: Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ10 քաղաքներն ընդգրկված են՝ ԱՄՆ – Լոս Անջելես ԱՄՆ – Նյու Յորք ԱՄՆ – Բոստոն ԱՄՆ – Բոյսի (Այդահոի նահանգ) Ֆրանսիա – Փարիզ Ֆրանսիա – Լիոն Գերմանիա – Քյոլն Իսպանիա – Բարսելոնա Իտալիա – Ֆլորենսիա Ռուսաստան – Մոսկվա Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսածշարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից http://www.armenianrenaissance.org/contact-us/: Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն
