Պուտինի և Էրդողանի հաղթական վերադարձը միջազգային ասպարեզ
Չինաստանում անցկացված G20 գագաթաժողովը դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթական վերադարձը միջազգային դաշտ: Նման տեսակետ է հայտնել ֆրանսիական Le Monde թերթը՝ նշելով, որ եթե G20-ի անցած 2 գագաթաժողովներին Վլադիմիր Պուտինը հայտնվել էր մեկուսացման մեջ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ապա չինական Հանչժոուում նա անփոխարինելի զրուցակից էր: Ըստ հոդվածագրի «անակնկալ» էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը, որի արդյունքներով Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի անկեղծությունը սիրիական ճգնաժամի լուծման որոնման հարցում: Անդրադռնալով Էրդողանին,թերթը գրում է, որ գագաթաժողովին Թուրքիայի նախագահն առաջ էր տանում Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտու ստեղծման իր ծրագիրը: Ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ նա դա վստահությամբ էր անում:
