Ավտոպատահար խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ
«Ավելի ճիշտ, պատահարը տեղի է ունեցել հայրենի խորհրդարանի հին և նոր մասնաշենքերի միջակայքում։ Երեկ, հետմիջօրեին, նշված վայրում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձել է անձամբ վարել ծառայողական «Տոյոտա Քեմրին»։ Դատելով ամենից, Նաիրա Զոհրաբյանը մեքենա վարելու փոքրիկ դաս է վերցրել իր վարորդից, բայց թերևս շատ սկսնակ վարորդների նման, շփոթել Է «գազի» ու «արգելակման» ոտնակները։ Մեր ունեցած տեղեկություններով, մեքենան կորցրել է կառավարումն ու հայտնվելով կանաչապատ տարածքում, բախվել Է եղևնիներից մեկին։ Բարեբախտաբար պատգամավորն ու իր վարորդը չեն տուժել։ Ավտոմեքենան, իհարկե, վնասվել է, ու եղևնին էլ Է բավականին ծռվել։ Ինչպես ասվում է նման դեպքերում, «ինչ լինում է՝ թիթեղին թող լինի»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ Հայոց աշխարհ թերթի այսօրվա համարում։
