Ով կլինի նոր դատախազ
Գեւորգ Կոստանյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում մի քանի թեկնածություններ են շրջանառվում։ Մեր տեղեկություններով՝ ամենահավանականը Կոստանյանի տեղակալ Արթուր Դավթյանի թեկնածությունն է, իսկ վերջերս ակտիվ շրջանառվում է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու անունը։ Ավելի վաղ մենք գրել ենք, որ Կոստանյանն աշխատանքի կանցնի դիվանագիտական կորպուսում. նրան կնշանակեն Վրաստանում Հայաստանի դեսպան։
