Վիգեն Սարգսյանը կանցնի նոր պաշտոնի
Արդեն մի քանի օր է՝ մամուլում ակտիվորեն քննարկվում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների և նոր պաշտոններ ստանալու հետ կապված հարցերը: Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ սպասվող լայնամասշտաբ փոփոխությունների համատեքստում նոր պաշտոնի կանցնի ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Սարգսյանը կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով Էդվարդ Նալբանդյանին, ով կվերադառնա իր նախկին գործին. կստանձնի ՀՀ դեսպանի պաշտոնը՝ Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանին տրվելիք նոր պաշտոնների հետ կապված մամուլում գրվում էին տարբեր տեսակետներ, իսկ անձամբ Սարգսյանի համար ցանկալի էր ՀՀ վարչապետի պաշտոնը, որը, սակայն, մնաց նրա երազանքների տիրույթում:
