12-ի փոխարեն` 10-ը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձեւավորվող ԱԺ-ին է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված է լինելու նաեւ խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք, հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ է լինելու։ Մեր տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը հակված է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։ Առաջինը միացվելու է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
