«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը՝ Գյումրու ավագանու թեկնածու
Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Անդրանիկ Բարիկյանը Գյումրու ավագանու ընտրություններում ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների թեկնածուների ցուցակում: Հիշեցնենք, որ գյումրեցի 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր այս տարվա հունվարին: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Անդրանիկ Բարիկյանն անցկացրել է 300-ին մոտ հանդիպում եւ խփել 86 գոլ:
