Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը կտեղափոխվի հիվանդասենյա
Տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակը բարելավվել է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:
