Էրդողանը փոշմանել է
Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ազատ են արձակվել բոլոր քաղաքացիները, որոնք կալանավորվել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Հուսեին Այդինը: Ընդգծվում է, որ քաղաքացիներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ Էրդողանը որոշել է հետ կանչել քաղաքացիների դեմ ներկայացրած հայցերը: Այդընի խոսքով՝ այդ որոշման արդյունքում արդեն իսկ ազատ է արձակվել 10 մարդ: Փաստաբանը հայտնել է, որ ներկայումս ընթացքի մեջ է մոտ 4000 գործ, որոնք առնչվում են Էրդողանին, և այժմ իրենք հետ են կանչել իրենց հայցերը և կոչ են արել ազատ արձակել ձերբակալվածներին:
