Իրանում «Բուշեհր 2»-ի կառուցումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի մասնակցությամբ իրանական Բուշեհրի ատոմակայանի երկրորդ հերթի («Բուշեհր 2») կառուցումը պաշտոնապես մեկնարկելու է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այդ մասին տեղեկացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Բուշեհրի ատոմակայանի համար պետք է կառուցվի ևս երկու էներգոբլոկ (2-րդը և 3-րդը): Հայտարարության մեջ նշված է, որ սեպտեմբերի 10-ին «Բուշեհր 2»-ի կառուցման հիմնարկեքի արարողության ժամանակ ռուսական պատվիրակությունը կգլխավորի «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Ռուսաստանն ու Իրանը Բուշեհրի ատոմակայանի համար երկու նոր էներգոբլոկ կառուցելու մասին պայմանագիրը ստորագրել են 2014 թվականի նոյեմբերին:
