«Կթվայնացվեն Պ.Սևակի, Մ.Սարյանի, Ավ.Իսահակյանի ձայները». Ամատունի Վիրաբյան
Այսօր Հայելի ակումբում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս տարի ավարտելու են վավերագրական ֆիլմերի թվայնացման աշխատանքները, իսկ հաջորդ տարի սկսելու են հեռուսատատեսային ֆիլմերի թվայնացումը, որը հավանական է ձգձգվի մի քանի տարի: «Դրա հետ միասին թվայնացնում ենք լուսանկարներ ու ձայնագրություններ: Մենք ունենք Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի ձայնը, Գրողների համագումարում Պարյուր Սևակի ելույթի ձայնագրությունը: Այդ բոլորը պետք է թվայնացնենք, քանի որ եթե ոչ այսօր, ապա վաղը դրանք օգտագործելու ենք»,- նշեց Ամատունի Վիրաբյանը: Ինչպես տեղեկացրեց՝ Հայաստանի ազգային արխիվը շարունակում է փաստաթղթերի, լուսանկարների և վավերագրական ֆիլմերի թվայնացման աշխատանքները. «Այսօր երկու հերթափոխով, առանց ընդմիջման 4 թվայանացման սարքեր աշխատում են: Իհարկե դա չի նշանակում, որ մեր ունեցած թղթե փաստաթղթերից, ժապավեններից կամ լուսանկարներից հրաժարվում ենք, դրանք մնալու են: Թվայնացումը ինքնանպատակ չէ, այն երկու խնդիր է լուծում՝ պահմանման և ամենակարևորը՝ ցանկացած տեղեկություն կարող ենք գտնել վայրկյանների կամ րոպեների ընթացքում»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
